


Արմինֆո. Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը փետրվարի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը տարածաշրջանային անվտանգության ոլորտում:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Քննարկվել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ դաշնակցային հարաբերությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր:



