


Արմինֆո. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ դաշինքի շրջանակներում համագործակցությունը, միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում համատեղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։
Հայտարարության մեջ նշվում է, որ «նրանք նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ադրբեջանա-հայաստանյան հարաբերությունների կարգավորման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»։ (INTERFAX)



