


Արմինֆո. Փետրվարի 6-ին Ամենայն հայոց . Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին, որոնց ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում դադարեցվել է փետրվարի 1-ից։ Այդ մասին հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
«Նորին Սրբությունն իր գնահատանքն ու հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ գոհունակությամբ անդրադառնալով նրանց նվիրյալ ծառայությանը՝ ի նպաստ հայոց բանակում հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, զինվորականների հավատքի, առ հայրենին սիրո և մարտական ոգու զորացման։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց նաև հոգևոր սպասավորների նոր նշանակումներ՝ հորդորելով քահանա հայրերին նույն նվիրումով և հանձնառու ոգով շարունակել հոգեփրկչական իրենց առաքելությունը ծառայության նոր վայրերում», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի, 2026 թվականի փետրվարի 1-ից ՀՀ Զինված ուժերում վերացվել է Պաշտպանության նախարարությանը կից Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր ծառայությունը ։ Փաստաբան Արա Զոհրաբյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ նման որոշմամբ նախարարը խախտել է "Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին" օրենքի 10-րդ հոդվածի պահանջը, ըստ որի, Հայ Առաքելական Եկեղեցին իրավունք ունի զորամասերում ունենալ մշտական հոգևոր ներկայացուցիչ: Սույն հրամանագրի արդյունքում առաջնորդարանի 42 երկու հոգևորականներից ՀՀ զինված ուժերում ծառայությունը կարող են շարունակել միայն 8-ը:



