


Արմինֆո. Պետությունը 250 մլն դրամի առաջին տրանշն է հատկացրել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամին, որը պետք է բաշխվի 10 հանրային և մայրաքաղաքային հեռարձակողների, ինչպես նաև 8 մարզային հեռուստաընկերությունների միջև: Այդ մասին փետրվարի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նա նշել է, որ Հոգաբարձուների խորհրդի անդամները, որում ընդգրկված են հասարակական կազմակերպությունների և պետական ապարատի բավականին ճանաչելի դեմքեր, կփորձեն միջոցներն այնպես բաշխել, որ երկրում ստեղծվեն մանկական հաղորդումներ, որոնք աղետալիորեն քիչ են: Կամ, ինչպես նշել է Հակոբյանը, հիմնադրամը ձեռք կբերի միջազգային ուսուցողական մուլտֆիլմեր, մանկական հաղորդումներ եւ կթարգմանի դրանք հայերեն։
Նրա խոսքով՝ մրցույթ արդեն հայտարարվել է, և հեռուստաընկերությունները հունվարին ներկայացրել են իրենց առաջարկները։ «Եթե փորձը հաաջողվի, ապա կառավարությունը, միջազգային կազմակերպությունները և, կարծում եմ, մասնավոր հատվածը կմասնակցեն այդ գործընթացին, որի արդյունքում մեծ միջոցներ կգեներացվեն մանկական հաղորդումների ստեղծման համար: Եվ, եթե մեզ մոտ ամեն ինչ ստացվի, մենք մտադիր ենք դա տարածել նաեւ ռադիոընկերությունների համար, որոնք նույնպես կարեւոր հասարակական դեր են կատարում", - ասել է հանձնաժողովի ղեկավարը ։



