


Արմինֆո. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ պետքարտուղարությունում մասնակցել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրած Հազվագյուտ հանածոների թեմայով նախարարական համաժողովին։
Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, համաժողովին ելույթով են հանդես եկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդում գլոբալ մատակարարման շղթաների հարցերով ավագ տնօրեն Դեյվիդ Քոփլին։
Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ, որոնց միավորում էր հազվագյուտ օգտակար հանածոների մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման և կայունացման ուղղությամբ համագործակցելու համատեղ հանձնառությունը։



