


Արմինֆո. Աբու Դաբիում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Համաձայն Հայաստանի կառավարության սոցիալական ցանցերի էջում տեղադրված տեսանյութի՝ երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը և Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Ադրբեջանական կողմը ներկայացրել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ԱՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը և Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նախորդ օրը Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել էր Աբու Դաբի՝ մասնակցելու «Մարդկային եղբայրության համար Զայեդ» մրցանակի 2026 թվականի հանձնման արարողությանը։ Նրան ուղեկցում է կինը՝ Աննա Հակոբյանը։
Արարողությանը կմասնակցի նաև Իլհամ Ալիևը, ով նաև անվանակոչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի դափնեկիր, որը հայտարարվել է հունվարի 19-ին: Միացյալ Արաբական Էմիրությունների հիմնադիր, հանգուցյալ շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի անունով կոչվող մրցանակը շնորհվում է անհատներին և կազմակերպություններին, անկախ ծագումից կամ գտնվելու վայրից, ովքեր անձնուրաց և անխոնջ աշխատել են մարդկային եղբայրության համար և զգալի առաջընթաց են գրանցել խաղաղ համակեցության ուղղությամբ:



