


Արմինֆո. Հայաստանը ողջունում է Նիդեռլանդների կողմից Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին շարունակական աջակցության վերահաստատումը, ինչպես նշված է նոր կոալիցիոն համաձայնագրում, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Սա արտացոլում է մեր համատեղ նվիրվածությունը հիմնարար արժեքներին, որոնք կարևոր հիմք են մեր ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար», - գրել է նա Х-ում



