


Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանական ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակության հետ, որը պաշտոնական այցով գտնվում է Երևանում։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարցերի լայն շրջանակ՝ բարձր գնահատելով հայ-հնդկական հարաբերությունների դինամիկ զարգացումը։
Հայ դիվանագետը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և Հարավային Կովկասում անվտանգության ապահովման և խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։



