


Արմինֆո.Դեսպան Օլիվիե Դըկոտինյին Ֆրանսիայի դեսպանատանն ընդունել է Սեն-Սիր ռազմական ակադեմիայի երեք ուսանողների, ովքեր Վազգեն Սարգսյանի անվան հայկական ռազմական ակադեմիայում անցնում են խորացված ուսումնառություն։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։
«Մեր երկու երկրների միջև ռազմավարական սերտ հարաբերությունները ձևավորվում են մեր սպաների ուսումից», - նշվում է հաղորդագրությունում։



