
Հայաստանը 85-րդ հորիզոնականն է զբաղեցրել ՄԱԿ «Մարդկային զարգացման ինդեքս-2015» վարկանշային աղյուսակում` 0.733 միավոր ցուցանիշով։ Այդ մասին հաղորդում է ՄԱԿ ԶԾ պաշտոնական կայքը:
«Մարդկային զարգացման ինդեքս» ամենամյա զեկույցը տվյալներ է պարունակում տարբեր երկրների բնակչության կենսամակարդակի, գրագիտության, կյանքի տևողության և սոցիալական պաշտպանվածության, առողջության ցուցանիշների, կրթության և մշակութային զարգացման, հանցավորության, շրջակա միջավայրի պահպանության և որոշումների կայացմանը մարդկանց մասնակցության վերաբերյալ: Համապարփակ այս վիճակագրությունում երկրները բաշխվում են ըստ մարդկային զարգացման մակարդակը բնութագրող չորս ընդհանուր խմբի` խիստ բարձր, բարձր, ցածր և միջին: Այդ վարկանշային աղյուսակը տարբեր երկրների և տարածաշրջանների կենսամակարդակների ընդհանուր համեմատության ստանդարտ գործիք է և ներառում է 188 երկրների տվյալներ:
Հայաստանի ինդեքսը կազմում է 0,754 միավոր, ինչը համապաատսխանում է զարգացման բարձր մակարդակի, ասվում է ՄԱԿ Human Development Reports զեկույցում: Նաև նշվում է, որ Հայատսանում կյանքի ակնկալվող տևողությունը կազմում է 74,7 տարի, ուսման համար ծախսված տարիների միջին քանակը կազմում է 12,3, բնակչությնա մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ` 8 հազար 124 դոլար:
Վարկանշային աղյուսակում առաջին տեղն զբաղեցնում է Նորվեգիան (0,944), երկրորդը` Ավստրալիան (0,935) և երրորդը` Շվեյցարիան (0,93): Վերջին երեք տեղերն զբաղեցնում են Էրիթրեան 0,391 ինդեքսով (186 տեղ), ԿԱՀ 0,35 ինդեքսով (187 տեղ) և Նիգերը 0,348 ինդեքսով (188 տեղ): Հարևան երկրների շրջանում ամենաբարձր տեղն զբաղեցնում է Ռուսաստանը` 50-րդ տեղը 0,798 ինդեքսով, Վրաստանը` 75-րդ տեղը, Ադրբեջանը` 78-րդ տեղը, Թուրքիան` 72-րդ տեղը, Իրանը` 69-րդ տեղը:
2012 թվականի տգվյալներով, Հայաստանի բնակչության 12,2%-ն աղքատ էր` թեև աշխատում էին, նշվում է ՄԱԿ «Մարդկային զարգացման ինդեքսում»: 2011 թվականին հանրապետությունում աշխատող անձանց 25,8% ստանում էր ցածր աշխատավարձ (միջինի 2/3-ից պակաս): 2013 թվականին 5-14 տարեկան աշխատող երեխաների տոկոսը կազմել է 3,9%. Հայաստանում աղքատության շեմից ցածր ապրում է 32%-ը, իսկ օրական 1,25 դոլարից ցածր եկամուտով ապրում է 1,8%: 2013 թվականի տվյալներով, մինչև 1 տարեկնաում մահացությունը կազմել է 14%, մինչև 5 տարեկանում` 15,6%: Անբավարար սնվողների թիվը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում 2013 թվականին կազմել է 20,8%: