


Արմինֆո.Հայաստանի դատական համակարգում բարեփոխումները շարունակվելու են։ Այդ մասին հունվարի 29-ին ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Մասնավորապես, սահմանադրական բարեփոխումների համատեքստում նա նշել է Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը, որը ուղիղ, կոնկրետ և օրգանական կապ կստեղծի հանրության հետ։ Միևնույն ժամանակ, կառավարության ղեկավարը պատմել է, որ 2018-2019թթ. իրեն հասցեագրված նամակների մեծ մասը կապված է եղել դատարանների, մասնավորապես, նրանց կողմից կայացված անարդար և անհիմն որոշումների հետ: Իսկ հիմա նման բովանդակությամբ նամակների թիվը, Փաշինյանի հավաստմամբ, մի քանի տասնյակ անգամ կրճատվել է։



