


Արմինֆո.Ստրասբուրգ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախորդ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի շրջանակներում տարբեր մակարդակներում ձևավորված դինամիկ փոխգործակցությանն ու առաջնահերթություններին։
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թեոդորոս Ռուսոպուլոսին արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթել իր հետագա գործունեության մեջ:



