


Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ԱԺ հաղորդագրության համաձայն, զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները:
Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ ԱԺ նախագահի` Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին:



