


Արմինֆո. Վերջին ութ տարիների ընթացքում արվել է հնարավոր ամեն ինչ՝ թուլացնելու, բաժանելու և կոտրելու հայկական բանակը՝ տարածաշրջանի ամենամարտունակ և հաղթական բանակը։ Այս մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-ամյակի կապակցությամբ։
«Քաղաքական ղեկավարության կողմից իր սխալների մեղքը բանակի վրա բարդելու մոլուցքը անհետևանք չի մնացել մեր բանակի համար։ Հզոր և մարտունակ բանակը բոլոր պետությունների համար իրական, երկարատև և արժանապատիվ խաղաղության գլխավոր երաշխավորն է, և մենք չենք կարող բացառություն լինել։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք արագ շրջել իրավիճակը, վերականգնել բանակի ուժն ու ոգին և ապահովել կայուն խաղաղություն։ Փառք բոլոր զինծառայողներին, ովքեր արժանապատվորեն կրում են հայկական բանակի համազգեստը։ Հավերժական փառք մեր զինվորներին, ովքեր զոհվել են հայրենիքի համար», - ասվում է ՀՀ երկրորդ նախագահի ուղերձում։



