


Արմինֆո.Առաջիկա խորհրդարանական ընտրություններում արեւմտամետ "Հանրապետություն" կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի կուսակցության նախագահ, սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը ՝ Արամ Սարգսյանը, ով 1999-2000 թվականներին զբաղեցրել է Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը: Այդ մասին Սարգսյանը հաղորդել է կուսակցության սոցցանցի էջում հրապարակված տեսանյութում։
"Մեր կուսակցությունը վաղուց որոշում է կայացրել այդ հարցի վերաբերյալ, եւ այն պետք է պաշտոնապես դրվի քննարկման․ միանշանակ վարչապետի թեկնածու կլինեմ ես, և, կարծում եմ, դա բնական է։ Այնպես չէ, որ ես երազում եմ դառնալ վարչապետի թեկնածու", - նշել է նա։
Ինչպես կարծում է Սարգսյանը, Հայաստանի Ազգային ժողովում պետք է լիներ մի ուժ, որը դավանում է արևմտյան արժեքներ։



