


Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հունվարի 27-ին և 28-ին փակ կլինի ՝ Հայաստանում նշվող Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա և Բանակի օրվա կապակցությամբ։ Այդ մասին հաղորդում է Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությունը:
Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովն ընդունել էր օրենք, համաձայն որի, հունվարի 27-ը հայտարարվել է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր: Այդ օրը հայտարարվել է ոչ աշխատանքային և նշվելու է Հայոց բանակի օրվա ՝ հունվարի 28 - ի նախօրեին, որը նույնպես հանգստյան օր է:



