


Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հունվարի 26-ին ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ: Այդ մասին Վարդանյանը հաղորդել է Facebook-ի իր պաշտոնական էջում։
«Տեղեկացնեմ, որ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովը պատասխանատու է Վեհաժողովի կանոնակարգի լրամշակման, փոփոխման, լավարկման, պատգամավորների էթիկական վարքագծին գնահատական տալու և պատգամավորական անձեռնմխելիության հարցերի քննության համար», - ընդգծել է Վլադիմիր Վարդանյանը։



