


Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին։
Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը կարևորել է կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված կառուցողական համագործակցությունը։ Համբիկ Սարաֆյանը վերահաստատել է կուսակցության աջակցությունը խաղաղության օրակարգին և Կառավարության քաղաքականությանը։
Քննարկվել են ՀՀ Կառավարության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։



