


Արմինֆո.Հայաստանը 101-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի ուժեղագույն բանակների վարկանիշում, որը պատրաստել է Global Firepower վերլուծական պորտալը։ Վարկանշային աղյուսակում Հայաստանը տեղ է զբաաղեցրել Տաջիկստանի և Լատվիայի միջև: Ինդեքսում ներկայացված է աշխարհի 145 երկիր։
Վերջնական վարկանիշը հիմնված է ավելի քան 60 գործոնների վրա՝ սկսած զորամասերի քանակից և ֆինանսական դիրքից մինչև լոգիստիկ հնարավորություններ և աշխարհագրական դիրք:
Աշխարհի ուժեղագույն բանակների վարկանիշի առաջատար հնգյակում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Հարավային Կորեան:
Ընդ որում, Հայաստանն ամենավատ վարկանիշն ունի տարածաշրջանում։ Մասնավորապես, Թուրքիան 9-րդ հորիզոնականում է, Իրանը՝ 16-րդ, Ադրբեջանը՝ 60-րդ, և Վրաստանը՝ 95-րդ։ Վարկանշային աղյուսակը եզրափակում են Լիբերիան, Սուրինամը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Բելզն ու Բութանը։



