


Արմինֆո.70 տարեկանում կյանքից հեռացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը:
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Նազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 27-ին, ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Նազարյանը ծնվել է 1956թ. հունիսի 26-ին: Տարբեր տարիների ղեկավար պաշտոններ է զբաղեցրել երկրում։ Մասնավորապես, 2000թ. փետրվարից մինչև մայիս եղել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, 2000 - 2001թթ. ՝ ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ, 2001 - 2003թթ. ՝ Երևանի քաղաքապետ: 2008-2018 թթ. զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը:



