


Արմինֆո. ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր ռազմական հարվածը տարածաշրջանում անկայունացման ևս մեկ քայլ կլինի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա, անշուշտ, ևս մեկ քայլ կլինի, որը կարող է լրջորեն անկայունացնել տարածաշրջանում իրավիճակը», - ասել է նա։ «Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել լարվածությունը թուլացնելու համար, և այս դեպքում մենք կցանկանայինք ակնկալել զսպվածություն բոլոր շահագրգիռ կողմերից և բացառապես կենտրոնացում խաղաղ բանակցությունների վրա՝ լուծելու համար այն խնդիրները, որոնք թվում են հրատապ»։
Անցյալ շաբաթվա վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել էր, որ ամերիկյան ռազմանավեր են ուղղվում դեպի Իրան։ «Մեր նավերից շատերը շարժվում են այդ ուղղությամբ, ամեն դեպքում... Ես կնախընտրեի, որ ոչինչ չպատահի, բայց մենք ուշադիր հետևում ենք դրանց», - ասել է նա։ Թրամփը նախկինում սպառնացել էր ուժ կիրառել Իրանի դեմ՝ ի պատասխան մի քանի օր տևած բողոքի ցույցերի կոշտ ճնշման։



