


Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանին ազգային տոնի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
"Իմ ամենաջերմ շնորհավորանք եմ հղում դոկտոր Ս.Ջայշանքարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ: Հայաստանը պատրաստ է Հնդկաստանի հետ համատեղ առաջ մղել հավակնոտ նոր նախաձեռնությունները բոլոր ոլորտներում և մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի", - գրել է Միրզոյանը Twitter-ի (X) իր էջում։



