


Արմինֆո. Հունվարի 23-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 24-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
ՆԳՆ Փրկարար ծառաայության հաղորդագրության համաձայն, ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 195 տրանսպորտային միջոց և 722 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Առավել ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել հունվարի 22-ից մինչև հունվարի 24-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 41 բեռնատար, 439 մարդատար ավտոմեքենա և 1658 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։



