


Արմինֆո. Սույն թվականի հունվարի 23-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն, կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արտյոմ Անանյան ավազանի անունով:
Նշենք, որ Անանյանն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարություններով, որոնցում դատապարտում էր 2025 թվականի մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մեկնարկած հակաեկեղեցական արշավը:



