


Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հերքել է մամուլում հայտնված այն հրապարակումները, թե Վաշինգտոնը մտադիր է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին այլ դիվանագետով փոխարինել։
«ԱՄՆ-ը լիովին հավատում եւ վստահում է դեսպան Ուորլիքին։ Նա կշարունակի գործունեությունը որպես համանախագահ»,- Turan գործակալությանը հաղորդել է դեսպանատան աղբյուրը։
Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցներում հաղորդումներ էին հայտնվել այն մասին, թե ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի որոշ հայտարարությունների պատճառով Ադրբեջանի իշխանությունների դժգոհության առնչությամբ ԱՄՆ Պետական դեպարտամենտը քննարկում է Ուորլիքին այլ դիվանագետով փոխարինելու հարցը։



