


Արմինֆո.Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Զրուցակիցները քննարկել են վերջին շրջանի տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումները:
ԱԺ հաղորդագրության համաձայն, նույն օրը Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-Մեքսիկա հարաբերությունների սերտացումը, խորհրդարանական համագործակցության խորացումն ու փոխայցերի ակտիվացումը, այդ թվում՝ բարեկամական խմբերի մակարդակում:
Քննարկվել են մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Լատինական Ամերիկայում տեղի ունեցող զարգացումներին:



