
Արմինֆո. 2020 թվականի 44-օրյա պատերազմում Արցախի համար զոհված զինծառայողների հարազատները հավաքվել են կառավարության շենքի մոտ ' պահանջելով իրենց մերձավորների դիակների արտաշիրմում, որոնք թաղված են օկուպացված Լեռնային Ղարաբաղում, և դրանց տեղափոխում Հայաստան։
Լրագրողների հետ զրույցում "Համահայկական ճակատ" շարժման համակարգող Ռուզաննա Ստեփանյանը հաղորդել է, որ իրենք պահանջում հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ավելին, նա պատմել է վարչապետին, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ֆրանսիայի դեսպանատուն հրատապ նամակ փոխանցելու իրենց մտադրության մասին: "Վարչապետի պատասխանին մենք պատրաստ ենք սպասել առավելագույնը երեք օր, որից հետո մտադիր ենք ձեռնարկել հետևյալ գործողությունները։ Մենք ցանկանում ենք նամակ հանձնել Ֆրանսիայի դեսպանատուն, քանի որ, կարծում ենք, որ Արցախի հանձնումը տեղի է ունեցել Եվրամիության հովանու ներքո և այդ միության մի շարք պետությունների ղեկավարների, այդ թվում ՝ Էմանուել Մակրոնի հովանու ներքո", - պարզաբանել է Ստեփանյանը։
Շարժման համակարգող հավելել է, որ ավելի վաղ ինքը համանման նամակ է ուղարկել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ժնեւի գրասենյակ։ "Այն երկրներում, որտեղ հումանիտար հարցերն անտեսվում են, քաղաքացիները իրենց պաշտպանված չեն զգում, իսկ դա էլ, իր հերթին, հոգեբանական լուրջ ազդեցություն է գործում նրանց վրա։ Կառավարության շենքի մոտ հավաքվել են այն զինծառայողների հարազատները, որոնք կռվել են Արցախի համար։ 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայից հտո նրանք թողել են իրենց մերձավորների գերեզմանները՝ Հայրենիք վերադառնալու հույսով: Եվ մինչ Հայաստանի վարչապետը կոչ է անում նրանց մոռանալ այդ մասին, ադրբեջանցիները տարածում են տեսանյութեր, որտեղ պղծվում են հայ զինծառայողների գերեզմանները",-նշել է Ստեփանյանը։
Շարժման համակարգողը հավելել է, որ զինծառայողների աճյունների արտաշիրմման և Հայաստան տեղափոխելու խնդրանքով հարազատներն արդեն դիմել են տարբեր գերատեսչություններ, սակայն պատասխան չեն ստացել: Մայրերից մեկը նամակ է հղել Արարատ Միրզոյանին, որին պատասխանել է ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ ընդհանուր արտահայտություններով այն մասին, թե՝ "իշխանությունները շարունակում են բարձրացնել այդ հարցերը հանդիպումների ժամանակ ":
Այդ առնչությամբ նրանք հանդես են եկել առաջարկով, հաշվի առնելով իրենց բարձրացրած հարցերը լուծելու իշխանությունների անկարողությունը, գոնե ապահովել իրենց անվտանգ ժամանումը Հակարի կամրջի մոտ գտնվող անցակետ: Նամակը ՀՀ կառավարությանը հանձնելուց հետո հարազատները ուղևորվել են դելի Արտաքին գործերի նախարարություն:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ը Թուրքիայի հետ համատեղ ռազմական ագրեսիա են իրականացրել Արցախի դեմ։ 44 օր տևած արյունալի մարտական գործողությունների ընթացքում 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվել է հայտարարություն ՝ մարտական գործողությունները դադարեցնելու և Արցախ ռուս խաղաղապահներ մտցնելու մասին։ 2020 թվականի ագրեսիայի հետևանքով կորսվել են Շուշին և Արցախի մի շարք շրջաններ։ Զոհվել ե մի քանի հազար զինվորներ, ավելի քան 10 հազար հայորդիներ դարձել են հաշմանդամ, հազարավոր արցախցիներ մնացել են անօթեւան։