


Արմինֆո. Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ԵՄ աջակցությունը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի իրագործմանը: Այդ մասին հաղորդել է ինքը՝ Կոսը։ Հանդիպումը կայացել է Դավոսում։
"Ես հանդիպել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Մենք քննարկել ենք ԵՄ աջակցությունը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի իրագործմանը։ Մենք պայմանավորվել ենք ակտիվացնել աշխատանքը Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ",- գրել է Կոսը Twitter-ի ("X") իր էջում:



