


Արմինֆո. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան Ադրբեջան կատարած այցի ընթացքում այցելել է ADA համալսարան և հանդիպել համալսարանի պրոռեկտոր և Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) անդամ Ֆարիզ Իսմայիլզադեի հետ։
Ըստ ADA-ի՝ Շեկերինսկան նաև հանդիպել է համալսարանի դասախոսների և ուսանողների հետ, որտեղ նրանք քննարկել են ՆԱՏՕ-ն և դրա հիմնական առաքելությունները, Դաշինքի դերը խաղաղության և անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» (PfP) ծրագրի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի ներդրումը որպես ակտիվ և հուսալի գործընկեր ՆԱՏՕ-ի գլխավորած խաղաղապահ գործողություններում, այդ թվում՝ դաշնակից ուժերին զգալի աջակցություն ցուցաբերելը Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության (RSM) վերջին փուլի անվտանգ տարհանման ընթացքում, ինչպես նաև երկրի ներդրումը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։
Իսմայիլզադեն գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է համալսարանի կրթական ծրագրերն ու գործունեությունը, միջազգային հարաբերությունները, ինչպես նաև կրթության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։



