


Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 20-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որի համաձայն, հունվարի 27–ը սահմանվում է Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր։ Երկրում այդ օրը կլինի ոչ աշխատանքային։
Հիշեցնենք, որ օրինագիծը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 69 «կողմ» եւ 15 «դեմ» ձայներով: Դրա հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանը։
Փաստաթուղթն ուժի մեջ է մտել անմիջապես։



