


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռուս ձեռնարկատեր, ներդրող և բարերար, «ԱՖԿ Սիստեմա» ներդրումային-ֆինանսական կորպորացիայի հիմնադիր և երկարամյա գլխավոր սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովին։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ընդհանուր տնտեսական զարգացումների, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցության հարցերի շուրջ։
2024 թվականի ապրիլի դրությամբ Forbes-ը Եվտուշենկովին դասել է 81-րդ հորիզոնականում՝ գնահատված 1.7 միլիարդ դոլար զուտ կարողությամբ։



