


Արմինֆո. Հունվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիկոլա Նիկոլովին։
ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեսպանին նշանակման կապակցությամբ շնորհավորելուց հետո Ալեն Սիմոնյանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարումը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև համագործակցությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը և տարածաշրջանային զարգացմանը վերաբերող հարցեր։
Ալեն Սիմոնյանը նաև դեսպանի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում ռազմագերիների, անօրինական կերպով կալանավորված անձանց և անհետ կորած համարվող անձանց խնդրի վրա։



