


Արմինֆո.Հայաստանի Ներքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության առցանց ծառայությունների հարթակի աշխատանքը լիովին վերականգնվել է:
"Ինտերնետ կապի աշխատանքի խափանումն ամբողջությամբ վերացվել է։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության առցանց ծառայությունների հարթակներն աշխատում են սովորական ռեժիմով, էլեկտրոնային (թվային) ստորագրության ակտիվացումն արդեն հասանելի է", - ասվում է ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր Միգրացիոն ծառայության աշխատանքում խնդիրների մասին ՝ պրովայդերի ինտերնետ-մալուխի վնասման պատճառով:



