


Արմինֆո.ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պարգևատրվել է "Բարեկամություն"շքանշանով:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համագործակցության խորացման, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն ՔՎԻՆԻՆ պարգևատրել Բարեկամության շքանշանով», - ասվում է հրամանագրում:



