


Արմինֆո. Նախորդ տարվա վերջին կառավարության անդամներին վճարված պարգևավճարները նրանց աշխատավարձն է։ Այդ մասին հունվարի 19-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ այդ միջոցները տարվա ընթացքում հավաքվում են և վճարվում տարեվերջին։ "Դա կարելի է անվանել պարգեւավճար կամ որևէ այլ բառով, բայց դա նրանց աշխատավարձն է։ Ասեմ ավելին․ կլինեն նոր պարգեւավճարներ։ Այո, իրավական տեսանկյունից դեռևս չի գտնվել բանաձև, որի համաձայն, պարգևավճարները կարելի լիներ աշխատավարձ անվանել, բայց, ըստ էության, դա այդպես է։ Իսկ պարգևավճարների տեսքով վճարումը միջանկյալ միջոց է", - ասել է խոսնակը։
Նշենք, որ Ամանորից առաջ կառավարության անդամները ստացել են ավելի քան առատաձեռն պարգևավճարներ․ յուրաքանչյուրը՝ 6-7 մլն դրամի (15-16 հազար դոլար) չափով ։



