


Արմինֆո. Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հունվարի 18-ին տվել է Նագպուրում Solar Defence and Aerospace Limited (SDAL) արտադրողի գործարանից pinaka կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի Հայաստան ուղարկման մեկնարկը:
Ինչպես հաղորդում է The Hindu Business Line-ը, ավելի վաղ Հայաստանը ստորագրել էր Pinaka չորս մարտկոցների մատակարարման պայմանագիր, որը ներառում էր բազմափող համակարգերի և այլ պաշտպանական սարքավորումների համար կառավարվող հրթիռների արտահանում: Արձակման կայանքի համակարգերի մատաակարարումն սկսվել է 2023 թվականի հուլիսին և ավարտվել մինչև 2024 թվականի նոյեմբեր: Աղբյուրները հաղորդել են, որ հենց կառավարվող հրթիռները պատրաստ լինեն, SDAL-ը դրանք կուղարկի Հայաստան:
Ընդգծվում է նաև, որ առաջիկա օրերին նախատեսվում է Pinaka կառավարվող հրթիռների մուտքը հնդկական բանակի սպառազինություն։
Ավելի վաղ հնդկական լրատվամիջոցները գրել էին, որ Հայաստանը հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն գնորդների եռյակում Է՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին:
Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանըմի քանի գործարք է կնքել Հնդկաստանի հետ հրթիռներ, հրետանային միջոցներ, հրթիռային համակարգեր, ռադարներ, զրահաբաճկոններ և գիշերային տեսանելիության սարքեր, ինչպես նաև զինամթերքի և հրետանային արկերի լայն տեսականի ձեռք բերելու համար: Ընդ որում, Հայաստանը դարձել է հնդկական մշակման "Ակաշ" ԶՀՀ առաջին օտարերկրյա գնորդը։
2022 թվականի սեպտեմբերի վերջին Հայաստանը ստորագրել է ավելի քան 250 մլն դոլարի պայմանագիր ՝ Հնդկաստանից սպառազինություն գնելու համար, ներառյալ հնդկական 214 մմ Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և դրանց համար նախատեսված ռեակտիվ արկեր, անանուն հակատանկային հրթիռային համալիրներ և տարբեր զինամթերք։
Իսկ արդեն 2023 թվականի աշնանը Indian Defence Research Wing-ը հաղորդել էր, որ օգոստոսի սկզբին Հնդկական Bharat Forge LTD պաշտպանական ընկերությունը Հայաստանին է փոխանցել վեց քարշակվող ATAGS 155 մմ հաուբից ՝ 155,5 մլն դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակում։ Գործարքը նախատեսում է երեք տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել այդ տեսակի 90 հրետանային զենք։



