


Արմինֆո.ՀՀ վարչապետի կողմից հրավիրված միջգերատեսչական խորհրդակցության արդյունքում որոշվել է ավելացնել պետության կողմից Երևանի շտապ բուժօգնության ծառայության ֆինանսավորումը։ Այդ մասին հաղորդել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Որոշման արդյունքում ստեղծվել է շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերի բարձրացման հնարավորություն, ինչը կիրականացվի 2026թ. առաջին կիսամյակում», - գրել է Ավինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։



