


Արմինֆո. Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Հայ ազգային կոնգրեսի և Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների միջև:
ՀԱԿ հաղորդագրության համաձայն, կարծիքներ են փոխանակվել Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին։
Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների հակասահմանադրական հարձակումներին հակազդելու, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության, ընտրությունների ընթացքի օրինականության ապահովման հետ կապված հարցեր։
Նշենք, որ երկու կուսակցություններն էլ արդեն հայտարարել են ս.թ. հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության մասին։ ՀԱԿ-ը վարչապետի թեկնածու է առաջադրել կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին, իսկ ՀՅԴ-ն որոշում է կայացրել ընտրությունների գնալ դաշինքի կազմում։


