


Արմինֆո. Իրանի օդային տարածքը հինգշաբթի օրը վերաբացվել է, այն բանից հետո, երբ օրվա սկզբում ժամանակավորապես փակվել էր, հաղորդում է կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը։
Վկայակոչելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը, գործակալությունը հաղորդել է, որ Իրանի օդային տարածքում չվերթներ են իրականացվում, և օդանավակայանները սպասարկում են ուղևորներին։
Չորեքշաբթի ուշ երեկոյան Իրանը հայտարարեց տագնապի վիճակի մասին և փակեց իր օդային տարածքը բոլոր չվերթների համար, բացառությամբ նախնական թույլտվություն ստացած միջազգային չվերթների։
Մի քանի երկրներ, այդ թվում՝ Իսպանիան, Հնդկաստանը և Ավստրալիան, վերջերս կոչ արեցին իրենց քաղաքացիներին լքել Իրանը՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակման հնարավորության մասին մտահոգությունների պատճառով։ Չորեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի կառավարությունը թարմացրեց Իրանին ուղղված իր ճանապարհորդական խորհուրդը՝ հայտարարելով Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցների ժամանակավորապես դուրսբերման մասին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։


