Հինգշաբթի, 15 Հունվարի 2026 11:58
Ալինե Գրիգորյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ․ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի քաղաքական ուժերն ավելի ակտիվ են օգտագործում սոցցանցերը՝ քարոզչության համար

Տեղեկատվական անվտանգության փորձագետ․ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի քաղաքական ուժերն ավելի ակտիվ են օգտագործում սոցցանցերը՝ քարոզչության համար

Արմինֆո.  Դեպի ընտրություններ ժամանակը որքան սեղմվում է, այնքան ավելի է ուժեղանում քաղաքական հոսանքների կողմից սոցցանցերի կիրառումը քարոզչության համար։ Այդ մասին գրում է տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ Meta - Facebook եւ Instagram հարթակների իր վերլուծությունում։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մետայի հարթակները՝ Ֆեյսբուքն ու Ինստագրամը, շարունակում են մնալ Հայաստանում և ամենաայցելվողները, և ամենաքաղաքականացվածները, հատկապես՝ Ֆեյսբուքը։

 

«Այս ֆոնին կտրուկ աճում են Մետայում քաղաքական գովազդի համար ներդրումները։

Վերջին տարիներին Մետան բաժանել է գովազդը երկու տեսակի՝ առանձնացնելով հասարակական հարցերին, քաղաքականությանը և ընտրություններին վերաբերող գովազդները, որոնց վերաբերյալ հստակ տեղեկատվություն է պահանջում գովազդատուից, ինչպես նաև դրա մասին ներկայացնում է հանրային հաշվետվություն առանձին հարթակում՝ Meta Ad Library-ում։

 

Հարթակը թույլ է տալիս ուսումնասիրել Հայաստանի վերաբերյալ ընդհանուր միտումները և զարգացումները։ Տվյալները հասանելի են 2022 թվականի հունիսից։ Այդ ժամանակից սկսած Մետայում Հայաստանը թիրախավորող գովազդի համար ընդհանուր ծախսվել է 262,496 ԱՄՆ դոլար ընդհանուր գումար։

 

Եթե դիտարկենք վերջին 90 օրվա հատվածը, ապա գումարը անհամաչափ մեծ է՝ համեմատած 2022-ից հետո ընդհանուր ծախսերի հետ։ Հստակ գումարը հնարավոր չէ հաշվարկել, քանի որ Մետան ցույց է տալիս 100 դոլարից ցածր ծախս ունեցող գովազդների գինը՝ զուտ  «≤100»  նշանով։  Այնուամենայնիվ, եթե բոլոր այդ տիպի գովազդների ծախսը հաշվարկենք մինիմալից մաքսիմալ, այսինք 0-ից 100 դոլար, ապա միայն վերջին երեք ամիսների քաղաքական գովազդի ծախսը կկազմի նվազագույնը՝ 50,469, առավելագույնը՝ 98,269 դոլար։

 

Հարկ է նշել, որ այստեղ միայն քաղաքական ուժերի կամ գործիչների գովազդները չեն։ Ընդհանուր հաշվարկում ներառված են մեդիա ընկերությունների քաղաքական թեմաներով գովազդները, ինչպես նաև ՀԿ-ների միացրած գովազդները։ Այսպես, օրինակ, վերջին 90 օրում CIVIC լրատվականը տեղադրել է 2274 ԱՄՆ դոլարի 19 գովազդ, Իրազեկ Քաղաքացիների միավորում ՀԿ-ն տեղադրել է 899 դոլարի 20 գովազդ։ Նույն ՀԿ-ին պատկանող FIP-ը՝ առանձին 590 դոլարի 60 գովազդ, Հայաստանի Հանրային Ռադիոն՝ 577 դոլարի 26 գովազդ, «7 Օր»  լրատվականը՝ 168 դոլարի մեկ գովազդ:

 

Տվյալ կերպ դասակարգվող ակտիվ գովազդատուների մեջ են նաև պաշտոնական անձինք և պետական հաստատությունները, օրինակ, ՀՀ Կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը,  Ներքին գործերի նախարարությունը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանը և այլն։

 

Եթե դիտարկենք վերջին 90 օրը, ապա կտեսնենք, որ հիմնական գովազդ տեղադրողը եղել է Քաղաքացիական պայմանագիրը: Ընդ որում, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը հիմնական չեմպիոնն է ընդհանուր 11220 ԱՄՆ դոլար կազմող իր 75 գովազդներով (այս պահին նա այլևս գովազդներ չի տեղադրում, և ընտրություններին նախորդած ժամանակահատվածում էլ չի տեղադրել)։ Մեր ձևով շարժումը գովազդի վրա երեք ամսում ծախսել է 8392,23 ԱՄՆ դոլար։ Միայն վերջին 7 օրվա մեջ շարժումը գովազդների վրա ծախսել է 3339 ԱՄՆ դոլար։ Ապրելու երկիր կուսակցությունն իր տարբեր ներկայացուցիչների էջերով երեք ամսում ծախսել է մոտ 6000 ԱՄՆ դոլար։ Ընդ որում հետաքրքիրն այն է, որ ողջ ընթացքում՝ 2022-ից մինչ այսօր, կուսակցությունը ծախսել է ընդհանուր 10207 դոլար, իսկ միայն Թանդիլյան Մանեն իր էջով՝ 10,168 դոլար։

 

Հայաքվեն աչքի է ընկնում գովազդների ահռելի քանակով՝ 3328 դոլարի ծախս երեք ամսում տեղադրված 418 գովազդի համար։ Այս թիվը հարթակում հասանելի գովազդների ընդհանուր քանակի շուրջ 17%-ն է կազմում (նշված ժամանակահատվածում հարթակում երևացող հինգ հարյուրից ավելի էջերը միասին տեղադրել են 2373 գովազդ)

 

Այս պահին էլ Հայաքվեի ակտիվ գովազդների քանակը հասնում է 34-ի։ Ընդ որում, Հայաքվեն եզակի քաղաքական ուժն է, որն օգտագործում է գովազդային թիրախավորում՝ տարբեր լսարանների համար տեղադրում է տարբեր գովազդներ, կիրառում է տարիքային, սեռային և այլ թիրախավորում։ Մնացած քաղաքական ուժերը հիմնականում տեղադրում են գովազդը «բոլորի համար» սկզբունքով։

 

Նոր դերակատարներից հարկ է նշել Միասնության թևերը, որը տեղադրել է հինգ գովազդ, բայց դրանք բոլորը Մետայի կողմից արգելափակվել են։ Ամենայն հավանականությամբ, այս քաղաքական ուժի սոցցանցերով զբաղվող մասնագետը լավ չի կողմորոշվում քաղաքական գովազդներին վերաբերող սահմանափակումների հարցում։ Կարծում ենք, շուտով այստեղ էլ կդիտվի ակտիվություն։

 

Եթե դիտարկենք վերջին 30 օրը, ապա պատկերը փոխվում է։ Քաղաքացիական պայմանագիրը դադարում է գումար ներդնել գովազդների մեջ, առաջատարների մեջ են Մեր Ձևովը, Հայաքվեն, Ապրելու Երկիրը։

 

Ակնհայտ է, որ քաղաքական գովազդի մեջ մեծ ներդրումներ են լինելու մոտակա ամիսներին։ Սակայն, գովազդային բյուջեների զգալի հատվածը մենք նման թափանցիկ կերպով չենք տեսնի։ Քանի որ այս ընտրությունները, ենթադրաբար, աչքի կընկնեն նաև սոցցանցերում ինֆլյուենսերների ակտիվ ներգրավվածությամբ։ Իսկ այս ծախսերի մեծ մասը կմնան մոխրագույն գոտում, կարվեն կամ կանխիկով, կամ ԱՁ-ից ԱՁ-ը, ՍՊԸ-ից ԱՁ փոխանցումներով», - գրել է փորձագետը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրի զինված ուժերի զինծառայողի մահվան հերթական դեպքի մասինՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրի զինված ուժերի զինծառայողի մահվան հերթական դեպքի մասին
Նոբելյան կոմիտեն վստահ չէ՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցումՆոբելյան կոմիտեն վստահ չէ՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցում
ՀՀ ԱԱԾ-ն ընդօրինակում է միջազգային առաջատար փորձը սահմանների պահպանության ոլորտումՀՀ ԱԱԾ-ն ընդօրինակում է միջազգային առաջատար փորձը սահմանների պահպանության ոլորտում
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը շնորհավորել է Երևանին 2808-ամյակի կապակցությամբՀայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը շնորհավորել է Երևանին 2808-ամյակի կապակցությամբ
Սամվել Կարապետյան․ մեր մայրաքաղաքը, որը Էրեբունիից վերածվել է Երևանի, երբեք Էրիվան չի դառնաՍամվել Կարապետյան․ մեր մայրաքաղաքը, որը Էրեբունիից վերածվել է Երևանի, երբեք Էրիվան չի դառնա
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդների գործով դատական նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 9-ը«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդների գործով դատական նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 9-ը
Հարուցվել է քրեական գործ՝ 3.2 միլիարդ դրամ արժողությամբ 80 գնման ընթացակարգ, որոնց մեջ ներգրավված են եղել կեղծ հաճախորդներՀարուցվել է քրեական գործ՝ 3.2 միլիարդ դրամ արժողությամբ 80 գնման ընթացակարգ, որոնց մեջ ներգրավված են եղել կեղծ հաճախորդներ
Հայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերին էապես չի փոխվիՀայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերին էապես չի փոխվի
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին չտրվել վարորդական իրավունքի խաբեբաների խորամանկություններին։Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին չտրվել վարորդական իրավունքի խաբեբաների խորամանկություններին։
Երևանը կնշի իր 2808-ամյակըԵրևանը կնշի իր 2808-ամյակը
ՀԱԵ բարձրագույն հոգևորականությունը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը և խորհրդարանի կողմից ստեղծված Հայոց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովըՀԱԵ բարձրագույն հոգևորականությունը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը և խորհրդարանի կողմից ստեղծված Հայոց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովը
Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունում հերքել են Թուրքմենստանում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ նրա եռակողմ հանդիպման փաստըՀայաստանի վարչապետի մամուլի ծառայությունում հերքել են Թուրքմենստանում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ նրա եռակողմ հանդիպման փաստը
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը 
Հայաստանում շարունակվում է մշակութային ժառանգության 17 օբյեկտների վերականգնումը․ ԿԳՄՍՆՀայաստանում շարունակվում է մշակութային ժառանգության 17 օբյեկտների վերականգնումը․ ԿԳՄՍՆ
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են միջպետական նշանակության մայրուղին ՝ լոլիկի իրացմանն առնչվող խնդիրների պատճառովՀայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են միջպետական նշանակության մայրուղին ՝ լոլիկի իրացմանն առնչվող խնդիրների պատճառով
Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի գործընկերոջ հետՀայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի գործընկերոջ հետ
ԲՀԿ մամուլի քարտուղար. Վերաքննիչ դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունըԲՀԿ մամուլի քարտուղար. Վերաքննիչ դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը
Ծառուկյանի կուսակցությունում հաղորդել են գործարարի անվան միջազգային մրցանակ հիմնելու մասինԾառուկյանի կուսակցությունում հաղորդել են գործարարի անվան միջազգային մրցանակ հիմնելու մասին
Սամվել Կարապետյան. իրական ընդդիմադիր ուժերին միավորելու քայլեր կձեռնարկվեն, որից հետո կսկսվի պայքար միասնական ճակատովՍամվել Կարապետյան. իրական ընդդիմադիր ուժերին միավորելու քայլեր կձեռնարկվեն, որից հետո կսկսվի պայքար միասնական ճակատով
Հայաստանն ու Նորվեգիան հանդես են եկել երկկողմ համագործակցության խորացման օգտինՀայաստանն ու Նորվեգիան հանդես են եկել երկկողմ համագործակցության խորացման օգտին
Երեք ֆրանսախոս գրողներ Newmag Francofest 2026-ին կներկայացնեն իրենց հայերեն թարգմանված գրքերըԵրեք ֆրանսախոս գրողներ Newmag Francofest 2026-ին կներկայացնեն իրենց հայերեն թարգմանված գրքերը
Արամ Վարդևանյանն Իտալիայի դեսպանին ներկայացրել է իր դիտարկումները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հարցերի վերաբերյալԱրամ Վարդևանյանն Իտալիայի դեսպանին ներկայացրել է իր դիտարկումները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հարցերի վերաբերյալ
Ռուբեն Ռուբինյանը Սատու Կոյվուի հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցերՌուբեն Ռուբինյանը Սատու Կոյվուի հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցեր
Քրեական ոստիկանության աշխատակիցները կանխել են քրեական հեղինակության մասնակցությամբ արյունալի պարզաբանումՔրեական ոստիկանության աշխատակիցները կանխել են քրեական հեղինակության մասնակցությամբ արյունալի պարզաբանում
«Ուժեղ Հայաստանը» ողջունում է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայերին«Ուժեղ Հայաստանը» ողջունում է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայերին
Իրանի նախագահն առաջարկել է ստեղծելԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել"ԱՊՀ+1" ձևաչափ
Հայաստանը նախատեսում է մինչև 2029 թվականը ամբողջությամբ բարեփոխել  երեխաների պաշտպանության համակարգըՀայաստանը նախատեսում է մինչև 2029 թվականը ամբողջությամբ բարեփոխել երեխաների պաշտպանության համակարգը
Դատախազությունը պահանջում է Դիլիջան վերադարձնել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի կողմից անօրինական կերպով ձեռք բերված մանկապարտեզըԴատախազությունը պահանջում է Դիլիջան վերադարձնել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի կողմից անօրինական կերպով ձեռք բերված մանկապարտեզը
Արթիկ համայնքը նախկինում բռնագրավված մանկապարտեզի շենքի համար կստանա 12.4 միլիոն դրամի չափով փոխհատուցումԱրթիկ համայնքը նախկինում բռնագրավված մանկապարտեզի շենքի համար կստանա 12.4 միլիոն դրամի չափով փոխհատուցում
Ազգային ժողովի նախագահը հաստատեց «եկեղեցու ճգնաժամը» հետաքննող քննչական հանձնաժողովի կազմըԱզգային ժողովի նախագահը հաստատեց «եկեղեցու ճգնաժամը» հետաքննող քննչական հանձնաժողովի կազմը
Պուտին. Որոշ ազգային սահմանափակումների վերացումը թույլ կտա ԱՊՀ-ին հասնել շատ ավելի մեծ հաջողություններիՊուտին. Որոշ ազգային սահմանափակումների վերացումը թույլ կտա ԱՊՀ-ին հասնել շատ ավելի մեծ հաջողությունների
Մանե Թանդիլյան. Ադրբեջանը չի պատրաստվում սահմանազատել սահմանը, հայկական կողմը պետք է դիմի իր միջազգային գործընկերներինՄանե Թանդիլյան. Ադրբեջանը չի պատրաստվում սահմանազատել սահմանը, հայկական կողմը պետք է դիմի իր միջազգային գործընկերներին
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Հայաստանի դատարանը մեղավոր է ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորը և զարմիկին նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու մեջՀայաստանի դատարանը մեղավոր է ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորը և զարմիկին նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու մեջ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ էՓաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Անկախ Պետությունների Համագործակցության Պետությունների Ղեկավարների Խորհրդի նեղ կազմով նիստն անցկացվում է Ավազա հանգստավայրումԱնկախ Պետությունների Համագործակցության Պետությունների Ղեկավարների Խորհրդի նեղ կազմով նիստն անցկացվում է Ավազա հանգստավայրում
Դատախազությունը քրեական գործ է հարուցել ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի դեմ դատարանԴատախազությունը քրեական գործ է հարուցել ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի դեմ դատարան
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Իտալիայից կաթոլիկ ուխտավորներինԱմենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Իտալիայից կաթոլիկ ուխտավորներին
Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները պատրաստվում են COP-17 ֆորումի անվտանգությունն ապահովելՆերքին գործերի նախարարության ստորաբաժանումները պատրաստվում են COP-17 ֆորումի անվտանգությունն ապահովել
Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց Ադրբեջանի վերաբերյալ, որում նաև հիշատակվում են Բաքվում պահվող հայերըԵվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց Ադրբեջանի վերաբերյալ, որում նաև հիշատակվում են Բաքվում պահվող հայերը
Ընդդիմադիր խորհրդարանի անդամը հայտարարել է, որ դատարանը սառեցրել է իր բանկային հաշիվներըԸնդդիմադիր խորհրդարանի անդամը հայտարարել է, որ դատարանը սառեցրել է իր բանկային հաշիվները
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետՀայաստանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ
Հայ-իրանական հարաբերությունները մոտ ապագայում կհասնեն նոր մակարդակիՀայ-իրանական հարաբերությունները մոտ ապագայում կհասնեն նոր մակարդակի
Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականը
ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել Թուրքմենստանում ԱՊՀ երկրների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի հայկական տաղավարիցՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել Թուրքմենստանում ԱՊՀ երկրների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի հայկական տաղավարից
Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում  արյունալի պարզաբանման մասնակիցըՎրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում  արյունալի պարզաբանման մասնակիցը
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի ուխտավորներինԱմենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի ուխտավորներին
ԵԽ պատվիրակությանը ներկայացվել են ԵԽ պատվիրակությանը ներկայացվել են "Դեղերի մասին" օրենքում առաջարկվող փոփոխությունները
Իտալիայի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններինԻտալիայի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
ԿԳՄՍ նախարարը և Իրանի սպորտի և երիտասարդության նախարարը փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրելԿԳՄՍ նախարարը և Իրանի սպորտի և երիտասարդության նախարարը փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարներն ու Կիպրոսի դեսպանը մտքեր են փոխանակել ներքաղաքական իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ
"Հայաստան" խմբակցության ներկայացուցիչներն ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են երկրի ներքաղաքական զարգացումները
100-ից ավելի ամերիկացի օրենսդիրներ Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին100-ից ավելի ամերիկացի օրենսդիրներ Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին
"Դիմակայուն Հայաստան" ծրագրի շրջանակում Մտադրությունների մասին հուշագիր է ստորագրվել ՀՀ ներքին գործերի նախարարության և Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության միջև
"Վերածնվող Արցախի" նախագահը նստացույց է իրականացնում Հայաստանի խորհրդարանի մոտ՝ պահանջելով արցախցի փախստականների խնդիրների լուծում
Հունաստանը նոր դեսպան ունի ՀայաստանումՀունաստանը նոր դեսպան ունի Հայաստանում
Փաշինյան. Հայաստանը շահագրգռված է Թուրքմենստանի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ և խորացմամբՓաշինյան. Հայաստանը շահագրգռված է Թուրքմենստանի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ և խորացմամբ
Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ
Դատախազությունը ցանկանում է բռնագանձել նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գույքըԴատախազությունը ցանկանում է բռնագանձել նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գույքը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարությունը հավանություն է տվել "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում փոփոխություններին, որով զորակոչային առավելագույն տարիքը հասցվում է 32-ի՝ քաղաքացիների որոշակի խմբի համար
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ