
Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Պետական նպաստների օգտագործման բարձր ռիսկ ունեցող երկրների քաղաքացիների համար ներգաղթային վիզաների ձևակերպման ընթացակարգերի թարմացման մասին: Հայաստանի քաղաքացիներին մուտքի վիզայի տրամադրումը կմերժվի։
"Նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, որ ներգաղթյալները պետք է ֆինանսապես ինքնաբավ լինեն և ֆինանսական բեռ չլինեն ամերիկացիների համար։ Պետդեպարտամենտը բոլոր քաղաքականությունների, կանոնների և ուղեցույցների համակողմանի վերանայում է իրականացնում ՝ ապահովելու համար, որ այդ բարձր ռիսկային երկրներից ներգաղթյալները չօգտվեն սոցիալական նպաստներից Միացյալ Նահանգներում կամ բեռ դառնան հասարակության համար", - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքի հրապարակման մեջ:
Այս առնչությամբ նշվում է, որ 2026 թվականի հունվարի 21-ից Պետդեպարտամենտը կասեցնում է բոլոր վիզաների տրամադրումը 75 երկրների քաղաքացիների համար։
Սահմանափակումները տարածվում են հետեւյալ երկրների քաղաքացիների վրա․ Աֆղանստան, Ալբանիա, Ալժիր, Անտիգուա և Բարբուդա, Հայաստան, Ադրբեջան, Բահամներ, Բանգլադեշ, Բարբադոս, Բելառուս, Բելիզ, Բութան, Բոսնիա և Հերցեգովինա, Բրազիլիա, Մյանմա, Կամբոջա, Կամերուն, Կաբո Վերդե, Կոլումբիա, Կոտ դԻվուար, Կուբա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Դոմինիկա, Եգիպտոս, Էրիթրեա, Եթովպիա, Ֆիջի, Գամբիա, Վրաստան, Գանա, Գրենադա, Գվատեմալա, Գվինեա, Հաիթի, Իրան, Իրաք, Ջամայկա, Հորդանան, Ղազախստան, Կոսովո, Քուվեյթ, Ղրղզստանի Հանրապետություն, Լաոս, Լիբանան, Լիբերիա, Լիբիա, Մոլդովա, Մոնղոլիա, Չեռնոգորիա, Մարոկկո, Նեպալ, Նիկարագուա, Նիգերիա, Հյուսիսային Մակեդոնիա, Պակիստան, Կոնգոյի Հանրապետություն, Ռուսաստան, Ռուանդա, Սենթ Քիթս և Նևիս, Սենթ Լուչիա, Սենթ Վինսենթ և Գրենադիններ, Սենեգալ, Սիերա Լեոնե, Սոմալի, Հարավային Սուդան, Սուդան, Սիրիա, Տանզանիա, Թաիլանդ, Տոգո, Թունիս, Ուգանդա, Ուրուգվայ, Ուզբեկստան և Եմեն։
Պետդեպարտամենտում ընդգծել են, որ նծված երկրների քաղաքացի հանդիսացող ներգաղթային վիզայի դիմորդները կարող են դիմել վիզայի համար և անցնել հարցազրույցներ, և դեպարտամենտը կշարունակի հանդիպումներ նշանակել դիմորդներին, սակայն այդ քաղաքացիներին ներգաղթային վիզաներ չեն տրամադրվի կասեցման այս ժամանակահատվածում:
Միևնույն ժամանակ, ընդգծվում է, որ երկքաղաքացիություն ունեցող անձինք, ովքեր դիմում են ներկայացնում վերը չնշված երկրի վավեր անձնագրով, ազատվում են այդ կասեցումից:
"Սույն ուղեցույցի շրջանակներում ոչ մի ներգաղթային վիզա չի չեղարկվել։ Միացյալ Նահանգներ մուտք գործելու հետ կապված հարցերի համար խորհուրդ ենք տալիս դիմել ներքին անվտանգության նախարարություն", - ասվում է հայտարարության մեջ:
Դրա հետ մեկտեղ ընդգծվում է, որ դա չի տարածվում զբոսաշրջային վիզաների վրա։
ԱրմԻնֆո-ի խմբագրությունըտվյալ հարցի վերաբերյալ մեկնաբանության համար դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին, հաշվի առնելով, որ երկիրը հայտարարել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության զարգացման մասին: