


Արմինֆո.Հայաստանի Զինված ուժերում 2026 թվականին Իրանի հետ զորավարժություն նախատեսված չէ։ Այդ մասին հունվարի 13-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա հիշեցրել է, որ նախորդ տարի իրանական կողմի հետ նման զորավարժություններ անցկացվել են, հարևանները նախապես տեղեկացված են եղել դրանց մասին, սակայն ընթացիկ տարում այդպիսիք նախատեսված չեն: "Այս տարի զորավարժություն նախատեսված չէ", - ասելլ է նա՝ ի պատասխան համապատասխան հարցի:
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ, ընդհանուր առմամբ, 2026 թվականին երկրի զինված ուժերում նախատեսվում են զորավարժություններ, որոնց մասին նախապես կտեղեկացվի, այդ թվում ՝ հարևաններին:



