


Հայաստանից երկու երիտասարդ անիմատորներ ստաժավորում կանցնեն Անգուլեմի (Ֆրանսիա) անիմացիոն ֆիլմերի դպրոցում: Համապատասխան կրթաթոշակներ է հատկացրել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը:
Ինչպես դեկտեմբերի 10-ին մամուլի ասուլիսւոմ պատմել է «ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին, մասնակցության հայտերն ընդունվել են մինևչ հոկտեմբերի 9-ը: Հայտ կարող էին ներկայացնել 18-26 տարեկան Հայաստանիք քաղաքացիություն ունեցող երիտասարդ տաղանդները:
Ընդհանուր առնմամբ, ստացվել է 8 հայտ, որոնք ներկայացվել են Անգուլեմի անիմացիոն ֆիլմերի դպրոցի ուսումնասիրմանը:
Հաղթող են ճանաչվել երիտասարդ անիմատորներ Լևոն Բաղդասարյանը և Շուշանիկ Եսայանը: Բաղդասարյանն Անգուլեմ մեկամսյա ստաժավորման կմեկնի 2016 թվականի հունվարին: Նա, մասնավորապես, պետք է ուսումնասիրի 2D և 3D անիմացիան, CG 2D, stop motion, cut animation: Եսայանի ստաժավորումը կտևի 1,5 ամիս` հաջորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին: Նրա պարապմունքները կկենտրանանան 3D անիմացիայի վրա:
Քասունին նշել է, որ այդ ծրագիրը իրականացվում է առաջին անգամ: Դրա իրագործմանն աջակցել է «ՌեԱնիմանիա» փառատոնը:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի գծով կցորդ Նատգալյա Ցագրիսն, իր հերթին, ընդգծել է, որ դեսպանությունը կշարունակի համագործակցությունը «ՌեԱնիմանիա» փառատոնի հետ: «Այդ փոխգործակցությունն օգնում է կապերի հաստատմանը հայ և ֆրանսիացվի ռեժիսորների, փրոդյուսերների և դիսթրիբյուտորների միջև», - ասել է նա:


