


Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը բազմազանության արտոնագրի (գրին քարտ) խաղարկության շրջանակում։ Այդ մասին հաղորդում է ԱՄՆ դեսպանատունը։
«Մենք ժամանակ և անհրաժեշտ միջոցներ կտրամադրենք ԱՄՆ ազգային ու հասարակական անվտանգությունը պաշտպանելու համար։ DV-2027 ծրագրի վերաբերյալ այս պահին նոր հայտարարություններ առկա չեն։ Հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ shorturl.at/bJyNR», - ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։



