


2017 թվականին Հայաստանում նոր ընտրական ցիկլը փորձություն կդառնա նաև Ռուսաստանի համար, որը շարունակում է դաշնակիցների սուր պակաս զգալ հնարավոր բոլոր պարագծերով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Կրեմլը հայտնվել է ոչ դյուրին ընտրության առջև. շարունակել միակողմանի սատարել գործող իշխանության նախաձեռնությունները, թե՟ սեփական շահերն առաջ մղել շփումների դիվերսիկֆիկացման և Հայաստանի ողջ քաղաքական սպեկտրում դրանց ընդլայնման միջտոցով: Այլ կերպ ասած` Երևանը մեծապես կախված է Մոսկվայի կառավարչական լծակներից: Եվ պակաս հայնտի ու կանխատեսելի ընդդիմության հետ կամուրջներն այրելը կնշանակի լրացուցիչ ռիսկերի ստեղծում` ապագայում Հայաստանում մեր ներկայության համար», - նշել է վերլուծաբանը:
Մարկեդոնովը նշում է, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ուշադրությունը լիովին հիմնավորված է, հաշվի առնելով, որ երկիրն իր մաշկի վրա զգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, մերձավորարևելյան ճգնաժամի, Արևմուտքի և Ռուսաստանի միջև չափազանց կարևոր առճակատման թեժացումները` ՌԴ նկատմամբ պատժամիջտոցների քաղաքականության և Հայաստանի ԵԱՏՄ անդամության առնչությամբ, Մոսկվայի և Անկարայի դիմակայության սրումը:
«Այդ լույսի ներքո` կարծում եմ, որ «նրանք գնալու տեղ չունեն» հայեցակարգը վաղուց չի կարող համարվել արդյունավետ ձեռնարկ Հայաստանում Ռուսաստանի արտաքին քաղաքականության գործողություններում: Եվ վերջին միտումներն ու թրենդերը դրա լավագույն հաստատումն են», - ամփոփել է ռուսաստանցի վերլուծաբանը:



