Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 05.59-ին, ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ՚ հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 18-րդ կմ-ին գտնվող գազալցակայանում կոմպրեսորից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, և պայթել է կոմպրեսորի հովացման համակարգը (ռադիատոր), ինչի հետևանքով փլուզվել է կոմպրեսորային տեղամասի պատը (3 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.35-ին, մարվել՝ 07.03-ին: