


Արմինֆո. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Սելեստ Մալոյի հետ։ Այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը
«Քննարկվեցին Հայաստանի և Յուտա նահանգի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ներառյալ տնտեսական փոխգործակցությունը, նորարարությունը և մարդկանց միջև շփումները։ Կողմերն ընդգծեցին նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը», - ասվում է հաղորդագրությունում։



