


Արմինֆո. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի 2026 թվականի հունվարի 10-ի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Այդ մասին հաղորդել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
«Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։
Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը մեկն է այն 10 եպիսկոպոսներից, որոնք ավելի վաղ միացել են Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին գահընկեց անելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: Նա նաև 2026 թվականի հունվարի 4-ի երեկոյան 9 այլ հերձվածող եպիսկոպոսների հետ իր ստորագրությունն է դրել գործադիր իշխանության ղեկավարի նախապատրաստած Հայ Առաքելական Եկեղեցու, այսպես կոչված, "բարենորոգման ճանապարհային քարտեզի" ներքո։



