


Դեկտեմբերի 3-ին Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են 2014 թվականի դեկտեմբերի 26-ին շփման գիծը հատած ռազմագերի Արսեն Բաղդասարյանին և նրան հնարավորություն են տվել ընտանեկան բնույթի նորություններ փոխանակել հարազատների հետ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայաստանում ԿԽՄԿ առաքելության աշխատակից Զառա Ամատունին:
«Այցը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակում։ ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելում է կալանքի տակ գտնվող անձանց՝ նրանց պայմաններին, նրանց նկատմամբ վերաբերմունքին ծանոթանալու, ինչպես նաեւ ազատազրկվածներին հարազատների հետ կապ պահպանելու հնարավորություն ընձեռելու համար», - նշել է Ամատունին:
Հիշեցնենք, որ ադրբեջանական դատարանն Արսեն Բաղդասարյանին դատապարտել է 15 տարի ազատազրկման` սարքված գործով:



