


Արմինֆո. Այսօր՝ հունվարի 9-ին, Հայաստանի Կոտայքի մարզում սպանություն է տեղի ունեցել։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ դանակահարված երկու անձինք տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է՝ գիտակցության չգալով։
Այսօր ավելի վաղ Շամշյանը հայտնել էր նաև Շիրակի մարզում կրակոցների մասին։ Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ մի քանի օր առաջ Շիրակի բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վերքերով երեք անձինք։



